Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիան չի պատրաստվում ընդունել աֆղան փախստականներին

578
Երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ., 12:20
Թուրքիան չի պատրաստվում ընդունել աֆղան փախստականներին

Թուրքիան չի պատրաստվում ստանձնել միջազգային պարտավորություններ և ընդունել հազարավոր աֆղան փախստականների, ովքեր որոշել են լքել սեփական երկիրը՝ իրավիճակի սրման պատճառով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տանժու Բիլգիչը։

Նրա խոսքով՝ Անկարայում «զարմանքով են ընդունել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հայտարարությունը, ով Թուրքիան անվանել է «առավել հարմար վայր»՝ աֆղան փախստականների համար»:

«Թուրքիան ոչ մի դեպքում իր վրա չի ստանձնի 3-րդ երկրների միջազգային պարտավորությունները և միգրացիայի նոր ալիք չի ընդունի»,- ասել է Բիլգիչը։