ԱՄՆ-ը խոստացել է մինչև տարեվերջ դադարեցնել մասնակցությունն Իրաքում ռազմական գործողություններին
![]() ԱՄՆ-ը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը կդադարեցնի մասնակցությունն Իրաքում ռազմական գործողություններին, թեև կշարունակի աջակցել իրաքյան անվտանգության ուժերին, ասված է 2 երկրների համատեղ հայտարարության մեջ: «Վերջին բանակցությունների արդյունքում, պատվիրակությունները որոշել են հարաբերություններն ամբողջությամբ տեղափոխել վարժանքների, խորհրդատվությունների, օգնության և հետախուզության ոլորտ»,- ասված է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հայտարարության մեջ: «ԱՄՆ-ը մտադիր է շարունակել աջակցությունն Իրաքի անվտանգության ուժերին, որպեսզի օգնի նրանց պայքարել ապագա սպառնալիքների դեմ»,- ասված է հայտարարության մեջ: Հայտարարությունը որևէ հիշատակում չի պարունակում երկրի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին։ Այնտեղ գտնվում է ԱՄՆ-ի շուրջ 2,5 հազար զինծառայող: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
