Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև վերականգնվել են կապի խզված ուղիները
589
Երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ., 10:54
![]() Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև 2020 թվականից խզված կապերը վերականգնվել են, հաղորդել է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմը: «Հարավային և Հյուսիսային Կորեաները հուլիսի 27-ին՝ ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով ժամը 05:00-ին), որոշում են կայացրել վերականգնել այս ամբողջ ընթացքում կապի խզված ուղիները և կատարել են առաջին զանգը։ Հուսով ենք, որ կապի ուղիների վերականգնումը դրականորեն կանդրադառնա միջկորեական հարաբերությունների զարգացման ու վերականգնման վրա»,- նշել են աշխատակազմում։ Նշվում է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2 երկրների առաջնորդների ուղերձների փոխանակումից հետո: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
