Երևանում վերջին հրաժեշտն են տալիս Ջիվան Գասպարյանին
![]() Երևանում վերջին հրաժեշտն են տալիս դուդուկահար Ջիվան Գասպարյանին: Արարողությանը ներկա է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ: «Լեգենդն ինքն էր, Ազնավուրը, Գոհար Գասպարյանը: Ջիվան Գասպարյանն ամբողջ կյանքում շրջել է աշխարհում, նվագով պատմել հայ ազգի մեծության ու հզորության մասին... Ես դեռ ուսանող էի ու դուդուկ էի նվագում կոկորդով: Մեր բարեկամներից մեկի հարսանիքին սկսեցին ասել՝ Աշո՛տ, մի հատ նվագի, սկսեցի նվագել: Բոլորը փշաքաղվեցին, երբ Ջիվանը գործիքը վերցրեց, սկսեց դամ պահել»,- լրագրողների հետ զրույցում հիշել է դերասան Աշոտ Ղազարյանը: «Հետաքրքիր աֆորիզմներ ուներ, ասում էր՝ երբ ընկերոջդ պաշտոն են տալիս, պիտի նորից հետը ծանոթանաս... Մի օր զանգահարեց, ասեց՝ ԱՄՆ-ից քեզ նվեր եմ բերել, գնացի՝ տեսնեմ կոշիկներ են, ասեց՝ ստիլնի կոշիկներ ա, մտածեցի՝ մենակ քեզ կսազի: Մինչև այսօր ես պահում եմ այդ կոշիկները»,- պատմել է դերասան Միքայել Պողոսյանը: 92 տարեկանում մահացել է դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42


