«Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը... էնքան փալաս պատգամավորներ կան». Սամսոն Ստեփանյան
![]() ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը նշել է, որ հանդիպումն իրենց չի հոգացրել. «Նախարարությունը ծրագիրը համարում է նորմալ, տրամաբանական, իրատեսական: Մենք պահանջեցինք չմիավորել մեզ Պարոնյանի թատրոնի հետ, որ քաղաքում կան բազմաթիվ տարածքներ, որ կարող են համապատասխանել սիմֆոնիկ նվագախմբի պահանջներին, որ ցանկալի չէ ոլորտների խնդիրները խառնել իրար»,- ասել է նա: Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է որոշմանը նպաստած լինի ձեր նախկին գործընկեր, ներկայիս պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Ստեփանյանն արձագանքել է. «Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը: Ես չեմ ճանաչում ո՛չ տենց պատգամավոր, ո՛չ տենց դերասան... Պողոսը ինչ-որ բան է ասում, ո՞վ է Պողոսը: Հետո՞ ինչ, որ պատգամավոր ա, էնքան փալաս պատգամավորներ կան: Եկեք չքաղաքականացնենք ամեն բան»: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է միավորել Պարոնյանի անվան կոմեդիայի և Պետական երաժշտական կամերային թատրոնները, Կամերային թատրոնի շենքը հատկացնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, ինչին թատրոնների կոլեկտիվները դեմ են: |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
