«Հասարակությունը մեզնից լուրջ ակնկալիքներ ունի»․ Վահրամ Դումանյան
![]() ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գերատեսչության աջակցող ստորաբաժանումների և սպորտի ոլորտը համակարգող վարչության աշխատակիցների հետ: Հանդիպմանը քննարկվել են ստորաբաժանումներում առկա խնդիրներն ու աշխատանքի արդյունավետության բարձրացման առաջարկները, կազմակերպչական և տարբեր բնագավառներին վերաբերող հարցեր, ինչպես նաև «Վաստակավոր մարզչի» կոչում շնորհելու ընթացակարգային խնդիրներ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Վահրամ Դումանյանը կարևորել է աշխատակիցների միջև համագործակցային, գործընկերային մթնոլորտը, ընդհանուր աշխատանքի նկատմամբ սրտացավությունը. «Սպորտի գծով փոխնախարարը պետք է ճիշտ այնքան մտահոգ լինի կրթության ոլորտի խնդիրներով, որքան սպորտի դեպքում և հակառակը, որովհետև մենք մեկ ամբողջություն ենք, և բոլորիս նպատակը նույնն է»: Որպես աշխատանքային գործունեության առանցքային բաղադրիչ՝ ընդգծվել են աշխատանքների արդյունավետության բարձրացումը. «Հասարակությունը մեզնից լուրջ ակնկալիքներ ունի, և մենք պետք է բարձրարժեք արդյունքներ արձանագրենք: Պետք է գտնել ճկուն մեխանիզմներ՝ խնդիրներն առավել արդյունավետ և արագ լուծելու համար»: Խորհրդակցության ավարտին Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև COVID-19 համավարակի դեմ պատվաստվելու անհրաժեշտությանը՝ նշելով. «Կոչ եմ անում պատվաստվել և կանխել համավարակի ընթացքը: Դա յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է, և համաշխարհային մակարդակով ցուցանիշ է երկրների զարգացվածության աստիճանը որոշելու համար»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
