Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգով
![]() Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2020-2021թթ. hամերգաշրջանի փակման համերգը նվիրված է մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Համերգը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կկայանա հուլիսի 15-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում կհնչեն Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը, գոսերի և լարայինների համար գրված սիմֆոնիան (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի), կինոերաժշտությունը։ Համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա նաև դաշնակահար Դմիտրի Իշխանովը՝ կատարելով Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մշտապես աշխատանքներ է իրականացրել Հայաստանում և դրա սահմաններից դուրս հայ կոմպոզիտորների, այդ թվում՝ Էդվարդ Միրզոյանի արվեստը հանրայնացնելու ուղղությամբ։ Մասնավորապես 2019 թվականին դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, ձայնագրել է Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը։ |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
