Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2026 թ.

«Դեմ դիմաց» համերգաշարի չորրորդ համերգին կհնչի Շուբերտի ստեղծագործությունը

444
Չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ., 04:12
«Դեմ դիմաց» համերգաշարի չորրորդ համերգին կհնչի Շուբերտի ստեղծագործությունը

Հուլիսի 14-ի՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Դեմ դիմաց» համերգաշարի չորրորդ համերգը:

Համերգին կհնչի ռոմանտիզմի դարաշրջանի ականավոր կոմպոզիտոր Շուբերտի Ֆա մաժոր օկտետը:

«Այս կամերային համերգների յուրահատկությունն այն է, որ հանդիսատեսը նստում է բեմի վրա՝ անմիջապես երաժիշտների դեմ-դիմաց, իսկ բեմահարթակը կիսում՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լավագույն երաժիշտների և հրավիրյալ մենակատարների հետ»,- նշված է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ: