Արցախի մշակութային ժառանգության պահպանման հետքերով. հայտարարություն
![]() Եվրոպա Նոստրան և Հնագետների եվրոպական ասոցիացիան հրապարակել են համատեղ հայտարարություն, որում կոչ է արվում Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում համապարփակ պաշտպանել հարուստ բազմամշակութային ժառանգության ամբողջականությունը, իսկությունը և բազմազանությունը: Հայտարարության առանցքային նպատակն է խթանել անկախ փորձագիտական առաքելության կազմակերպումը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում՝ տարածաշրջանում վտանգված բազմամշակութային և բազմադավան ժառանգության պահպանման պայմաններ ստեղծելու համար և նպաստել իրավիճակի բարելավմանը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և վստահության ամրապնդման և ի շահ ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ամբողջ Եվրոպայի: Եվրոպա Նոստրան և Հնագետների եվրոպական ասոցիացիան հորդորում են ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին համագործակցել և պահպանել իրենց ստանձնած պարտականությունները և միջազգային պարտավորությունները: Հայտարարությունը համահունչ է հակամարտությունների և ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգությանը ԵՄ մոտեցման վերաբերյալ շատ կարևոր եզրակացություններին, որոնք ընդունվել են 2021թ. հունիսի 21-ին Եվրոմիության խորհրդի կողմից՝ ճանաչելով մշակութային ժառանգության կարևոր դերը խաղաղության, ժողովրդավարության և կայուն զարգացման գործում՝ որպես ԵՄ արտաքին հարաբերությունների շրջանակներում խաղաղության, անվտանգության և զարգացման Եվրոմիության մոտեցման մի մաս: |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
