Հայիթիում ձերբակալվել է նախագահի սպանության հնարավոր կազմակերպիչը
![]() Հայիթիի իշխանությունները հայտարարել են նախագահ Ժովենել Մոիզի սպանության ենթադրյալ կազմակերպիչներից մեկի ձերբակալության մասին, հայտնել է Acento պարբերականը՝ հղում անելով Ազգային ոստիկանության գլխավոր տնօրեն Լեոն Շառլին: «Երբ բանդիտների հարձակումը կանգնեցվել է, առաջինն, ում նրանք զանգահարել են, Էմանուել Սանոնն է եղել»,- ասել է Շառլը: Ոստիկանապետի խոսքով՝ հանցագործության շարժառիթները քաղաքական են եղել։ Իրավապահ մարմինների աշխատակիցներն զբաղված են Սանոնի հետ շփվող մյուս 2 ենթադրյալ կազմակերպիչների որոնմամբ, նրանց անունները չեն հրապարակվում: Հետաքննության տվյալներով՝ բժիշկ Էմանուել Սանոնը կապ է հաստատել ԱՄՆ-ում վենեսուելական անվտանգության աշխատակիցներ տրամադրող ընկերության հետ։ Այն ենթադրաբար, կազմակերպել է կոլումբիացիների հավաքագրումը, որոնց այժմ մեղադրում են Մոիզի սպանության մեջ: Սանոնը մասնավոր չվերթով Հայիթի է ժամանել Կոլումբիայի մի քանի քաղաքացիների ուղեկցությամբ, որոնց նա վարձել է սեփական անվտանգության համար։ Նրա անձի մասին լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
