Վրաստանում ցուցարարները վերջնագիր են ներկայացրել վարչապետին
![]() Թբիլիսիի կենտրոնում հավաքված ընդդիմադիրները խոստացել են շարունակել բողոքի ակցիաները, եթե վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մինչև երկուշաբթի՝ ժամը 12:00-ն, չկատարի իրենց պահանջը և հրաժարական չտա: Հիշեցնենք՝ երեկ հայտնի էր դարձել TV Pirveli հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվան մասին, ում հուլիսի 5-ին ծեծել էին ԼԳԲՏ համայնքի դեմ ակցիայի ժամանակ: Բողոքի ցույցերին մասնակցել են նաև լրագրողներ, որոնք նշում են, որ հենց ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ «արժանապատվության երթի» աննպատակահարմարության մասին Ղարիբաշվիլիի հայտարարությունն է ագրեսիա հրահրել: «Եթե մինչև 12.00 կառավարությունը, վարչապետը և Պետանվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական չտան, բողոքի ցույցեր կշարունակվեն։ Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա երկուշաբթի՝ ժամը 18:00-ին»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը: Լաշկարավայի մահվան պատճառները դեռ հայտնի չեն, նշանակվել է փորձաքննություն: Ստացած վնասվածքներից հետո, նա մի քանի օր անցկացրել է հիվանդանոցում, այնուհետև դուրս գրվել: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
