Բողոքի ակցիաներ՝ Վրաստանի խոշոր քաղաքներում
![]() Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի ակցիա է իրականացվել՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվլիի հրաժարականի պահանջով: Երկրի խոշոր քաղաքներում՝ Բաթումում, Զիգդիդում, Գորիում, Ռուսթավիում, Թելավիում ևս ԶԼՄ-ների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ այսօր բողոքի ակցիաներ են իրականացրել: Նրանք պահանջել են իրավապահներից՝ անհապաղ իրականացնել սպանված լրագրող Լեկսո Լաշկարավի սպանության հետաքննություն: Հիշեցնենք, որ «Պիրվելի» հեռուստաալիքի լրագրողին մահացած են գտել այսօր առավոտյան իր բնակարանում: 6 օր առաջ նա դաժան ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կողմից: Նա ստացել էր դիմային կոտրվածքներ և հրատապ վիրահատություն տարել: ԶԼՄ-ների ներկայացուցիչները նաև իրենց բողոքն են արտահայտել հուլիսի 5-ի իրադարձությունների կապակցությամբ, երբ պաշտոնական տվյալներով տուժել էր 53 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ: Մի շարք քաղաքներում իրականացվել են լուռ ակցիաներ: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
