Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Ջաբրայիլում Թուրքիայի հետ բարեկամության զբոսայգի կստեղծվի». Ալիև

480
Երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ., 11:42
«Ջաբրայիլում Թուրքիայի հետ բարեկամության զբոսայգի կստեղծվի». Ալիև

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջաբրայիլում (Մեխակավան) Թուրքիայի հետ «Բարեկամության զբոսայգի» կստեղծվի։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի բնապահպանության փոխնախարար Ֆիրդովսի Ալիևը, փոխանցում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Ըստ նրա՝ թուրքական կողմը, այդ նպատակով 1 միլիոն ծառ է հատկացնելու։

«Ջաբրայիլում կկառուցվի ուսումնական կենտրոն և մանկապարտեզ։ Պայմաններ կստեղծվեն մոտ 50 մարդու բնակության համար»,- ասել է Ալիևը։