«ԿԳՄՍ-ից պետք է անհապաղ առանձնացնել մշակույթը». Սրբուհի Գրիգորյան
![]() ԼՀԿ-ական պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորը խոսում են Գյուղատնտեսության նախարարության անհրաժեշտության մասին։ Այո՛, ուտելիք է ստեղծում գյուղատնտեսությունը, և եթե ամեն ինչ ճիշտ արվի, առաջընթաց կլինի ոլորտում։ Բայց միայն հացիվ ապրելը ճի՞շտ է արդյոք։ Պետք է անհապաղ ԿԳՄՍ-ից առանձնացնել մշակույթը.... Մշակույթի ոլորտում անթիվ գործ կա անելու։ Լուրջ քաղաքականություն է պետք ոչ միայն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մշակութային հուշարձանների հնարավորինս պահպանման, ապա աշխարհին անընդհատ մեր մշակութային պատմությունը մատուցելու գործում։ Որքան հին է ժողովուրդը, այնքան հզոր պիտի լինի նրա մշակույթի ոլորտի քաղաքականությամբ զբաղվող մարմինը։ Մենք տարիներ շարունակ պարտվել ենք բազմաթիվ ոլորտներում։ Ու ահա արդյունքը։ Հապաղելու իրավունք այլևս չունենք։ Պարտվում ենք ժամանակի կորստի ամեն միավորի ու հյուլեի հետ։ Մենք իրավունք չունենք ուղտի ականջում քնած մնալու այլևս, ու մշակույթը լոկ միջոցառում-հանդեսների հարթության մեջ տեսնելու։ Լուրջ, շա՜տ լուրջ աշխատանք կա անելու։ Աստվածաշնչում է բանալին հավերժության. ի սկզբանե է բանը... Խոսքը... Այո՛, ՄԵԶ ԽՈՍՈՒՆ ԳՈՐԾ Է ՊԵՏՔ...»: |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
