Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը՝ Ադրբեջանին կոչ անելով ազատել բոլորին
![]() «Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից ձերբակալված 15 հայ քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը»,- այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Ֆրանսիայի կարծիքով՝ «այդ փոխանակումը, ինչպես և նախորդ՝ հունիսի 11-ին կայացած փոխանակումը, կարևոր քայլ է լարվածության նվազեցման և կողմերի միջև վստահության վերականգնման գործում»: «Ֆրանսիան կոչ է անում կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ներառյալ՝ բովանդակալից երկխոսության վերականգնումն ու պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակումը»,- ընդգծել են նախարարությունում: «Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին Ֆրանսիան կոչ է անում շարունակել այդ դրական դինամիկան և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Կովկասում տևական խաղաղությանը»,- նշվում է հայտարարության մեջ: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
