Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հուլիս ամսվա համերգները
![]() Հուլիսի 3-ին՝ ժամը 18:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա համերգով՝ ի նվիրումն Ռիկարդո Մուտիի և «Ռավենա» փառատոնի: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կներկայացնի Բեթհովենի Թիվ 3 դաշնամուրի կոնցերտը և Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: Իտալիայից ժամանած մենակատարը՝ 15-ամյա տաղանդավոր դաշնակահար Մայա Օհանյանը, հայրենիքում առաջին անգամ ելույթ կունենա: Համերգը կկայանա «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային փառատոնի շրջանակում (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան): Հուլիսի 9-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում աշխարհահռչակ դիրիժոր Անդրեյ Բորեյկոն կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Ծրագրում կհնչեն Դվորժակի Ջութակի կոնցերտը, Մարտուչիի «Նոկտյուրնը» և Ստրավինսկու «Հրեղեն հավք» սյուիտը (1945թ. խմբագրություն): Անդրեյ Բորեյկոն համերգով Հայաստան է այցելում երկրորդ անգամ։ Առաջին անգամ նա հանդես է եկել 2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Ֆիլհարմոնիկի հետ կատարելով Մանսուրյանի Թավջութակի կոնցերտը և Դվորժակի Թիվ 9 սիմֆոնիան։ Որպես համերգի մենակատար՝ Բորեյկոյի հետ հանդես կգա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, հայ անվանի ջութակահար Անուշ Նիկողոսյանը: Վերջինիս կատարողական վարպետության մասին մեր ժամանակների անվանի դիրիժոր Վլադիմիր Յուրովսկին ասել է. «Ես մեծապես տպավորված եմ նրա (Անուշի) կատարման արտահայտչականությամբ և ձայնի գեղեցկությամբ: Նիկողոսյանը փայլուն վարպետության տեր տաղանդավոր ջութակահարուհի է, օժտված է երաժշտության խորը զգացողությամբ և բեմական խարիզմայով»: Նշենք, որ Անդրեյ Բորեյկոն միջազգային հեղինակություն ունեցող բազում նվագախմբերի սիրված և ճանաչված հրավիրյալ դիրիիժոր է: Այս համերգաշրջանում նրա ելույթները նախատեսված են Ատլանտայի, Սիեթլի, Փարիզի սիմֆոնիկ և Ռուսաստանի ազգային ու Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Բորեյկոն հանդես կգա նաև Ավստրալիայում՝ Մելբուրնի, Ադելաիդայի և Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Արդեն երկրորդ համերգաշրջանն է (2020/21 թթ.)՝ Անդրեյ Բորեյկոն հանդիսանում է Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական և գեղարվեստական ղեկավարը:: |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
