Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«ՀՔԾ մամուլի խոսնակի զեկուցագրի հիման վրա է քրգործ հարուցվել». Վարդևանյանը՝ Չարչյանի գործի մասին

780
Երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ., 15:06
«ՀՔԾ մամուլի խոսնակի զեկուցագրի հիման վրա է քրգործ հարուցվել». Վարդևանյանը՝ Չարչյանի գործի մասին

Բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՔԾ մամուլի խոսնակի զեկուցագրի հիման վրա է Չարչյանի քրգործը հարուցվել: «Օգտագործել են անանուն աղբյուր՝ Բաղրամյան 26-ում հրապարակված, որը հետո պարզվեց՝ մոնտաժված է: «Անկախ դիտորդ»-ը չի ուղարկել, Բաղրամյան 26-ում է հրապարկվել, ՀՔԾ խոսնակը զեկուցագիր է կազմել ու դրա հիման վրա գործ է հարուցվել: Այլ հարց է, որ դատախազությունը փորձել է ամեն կերպ խնդիրը լուծել FIP-ի վերաբերյալ հրապարակումն օգտագործելով, բայց հարց է առաջանում՝ իսկ FIP-ը որտեղից է հրապարակել՝ նույն անանուն աղբյուրից Բաղրամյան 26-ի»,- ասաց Վարդևանյանը: