«Կգոհացնի՞ պատասխանը՝ լավ, չի՞ գոհացնի՝ կշարունակենք մեր բողոքի ակցիաներն ավելի մեծ թափով». անհայտ կորածների հարազատներ
![]() Հարցին, թե հետագա ի՞նչ գործողություներ են իրականացնելու անհայտ կորած զինծառայողների հարազատները, վերջիններն ասացին, որ առայժմ սպասում են պատասխանի՝ ընդունո՞ւմ է իրենց վարչապետը, թե՞ ոչ: «Թե ինչ քայլերի կդիմենք, կպատասխանենք վարչապետին հանդիպելուց հետո: Կգոհացնի՞ պատասխանը՝ լավ, չի՞ գոհացնի՝ կշարունակենք մեր բողոքի ակցիաներն ավելի մեծ թափով»: Մեկնաբանելով անհայտ կորածների հարցերով հանձնաժողով ստեղծելու գաղափարը, զինծառայողների հարազատներից մեկն ասաց. «Էդ հանձնաժողովն ինչո՞ւ չստեղծվեց 9 ամիս առաջ, կամ էդ հանձնաժողովն ի՞նչ է անելու: Նույնիսկ մտածում եմ, որ նման հանձնաժողով կազմելու իմաստ չկա: Ի՞նչ պիտի անի հանձնաժողովը, եթե երկրի ղեկավարը չի կարողանում ոչ մի հարց լուծել: Հանձնաժողովը գնալու է Ադրբեջան՝ բանակցի՞»,- վրդովվեց եղբորորդուն կորցրած քաղաքացին: Այս պահին Կառավարության դիմաց բողոքի ակցիան շարունակվում է: Անհայտ կորած զինծառայողների հարազատները սպասում են վարչապետի հետ հանդիպմանը: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
