Կամերային նվագախումբը ճանապարհ է հարթում երիտասարդ տաղանդներին
![]() Հայաստանի պետական կամերային նվագախումբը հունիսի 23-ին, ժամը 19:00-ին հանդես կգա «Ճանապարհ տաղանդներին» խորագրով համերգով: Համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երեկոյի ընթացքում նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) հանդես կգա երիտասարդ տաղանդավոր երաժիշտների հետ, որոնցից մի քանիսը նախապատրաստվում են միջազգային հարթակներում կարևորագույն մրցույթների: Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան: Երեկոյի ընթացքում կհնչեն Բախի, Սեն-Սանսի, Հայդնի, Վիվալդիի, Մոցարտի, Գլյուկի, Բոկերինիի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես կգան Միքայել Ոսկանյանը (թավջութակ), Նարեկ Հեքեքյանը (թավջութակ), Լյանա Ուլիխանյանը (թավջութակ), Մարի Դանիելյանը (դաշնամուր), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Սամվել Դավթյանը (տրոմբոն), Հովիկ Խորեն Էսմերյանը (ֆագոտ), Մերի Տեր-Ղուկասյանը (ֆլեյտա), Արշակ Սարիբեկյանը (ֆլեյտա): |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
