Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Գոռ Սեդրակյանին ՀՔԾ-ի կողմից մեղադրանք է առաջադրվել». Գայանե Պապոյան

260
Երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ., 21:50
«Գոռ Սեդրակյանին ՀՔԾ-ի կողմից մեղադրանք է առաջադրվել». Գայանե Պապոյան

Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. ««Պատիվ ունեմ» Դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանին Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել, ինչպես նաև քննիչը որոշում է կայացրել վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։
Գոռ Սեդրակյանի չի ընդունել առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումը կապված է իր քաղաքական գործունեության հետ»: