Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձեր կան». Նիկոլ Փաշինյան

845
Շաբաթ, 19 հունիսի, 2021 թ., 13:10
«Ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձեր կան». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով հունիսի 20-ին սպասվող ընտրություններին՝ ասել է. «Տեսնում ենք, որ ընտրությունների արդյունքների վրա ազդելու որոշակի փորձեր կան, բայց դա չի ստացվելու. իրավապահ համակարգը շատ արդյունավետ հակազդում է ընտրակաշառք բաժանելու, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու դեպքերին»: Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին անպայման գնալ քվեարկության, կայացնել որոշում ու ձևավորել կառավարություն: Նա ներկայացրել է նաև քվեարկության կարգը: