«Ռուսաստանը չպետք է թելադրի աշխարհին». Բայդեն
![]() Ինչպես արդեն հայտնել ենք, Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել մամլո ասուլիսով: «Ես չեմ ասում՝ մենք ինչ-որ բաների շուրջ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որը հետագայում կաշխատի: Ես ասում եմ, որ մենք լավ հեռանկարներ ունենք մեր հարաբերությունները բարելավելու՝ առանց մեր դիրքերից տեղաշարժվելու և մեր սկզբունքներից նահանջելու: Ես Պուտինին հասկացրի՝ ինչ դիրքերում եմ ես կանգնած, ինչի կարող ենք մենք հասնել և ինչպես մենք կարձագանքենք ԱՄՆ-ի հանդեպ խախտումներին: Մենք 6 ամսից կիմանանք՝ պայմանավորվե՞լ ենք ինչ-որ բանի շուրջ, թե ոչ: Դա պարզ կդառնա այն հանգամանքից՝ կընդունե՞ն արդյոք կողմերը համապատասխան որոշումներ: Պուտինը հիմա ամենաքիչն է ուզում նոր սառը պատերազմ: Նա դեռևս կարծում է, թե մենք ուզում ենք իրեն գահընկեց անել, սակայն չեմ հավատում, որ այդ հավատն է նրա շարժիչ ուժը: ԱՄՆ-ն Ռուսաստանին է ներկայացրել ցուցակ՝ ենթակառուցվածքների 16 կարևորագույն սեկտորներով, որոնց նկատմամբ առաջարկվում է արգելել քիբերհարձակումները: Գաղութում Նավալնիիհ հնարավոր մահվան հետևանքները կործանիչ կլինեն Ռուսաստանի համար: Ես նախագահ Պուտինին հստակ ասել եմ, որ մենք բարձրացնելու ենք մարդու հիմնարար իրավունքները հարցը, որովհետև դա մեր հինաքարն է: Մենք պայմանավորվեցինք միասին աշխատել Իրանի գծով, որպեսզի թույլ չտանք, որ միջուկային զենք ստանա: Քննարկվել է նաև Աֆղանստանում ահաբեկչությունը կանխարգելելու հարցը»,- ի թիվս այլնի, ասել է Բայդենը: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգթոնը Մոսկվայի հետ բանակցություններում մշտապես առաջին պլան է մղելու մարդու իրավունքների հարցը, և հավելել է՝ Ռուսաստանը չպետք է թելադրի աշխարհին։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
