«Այսօր իմ աշխատանքային վերջին օրն է». Տիգրան Սեյրանյան
![]() Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը գրում է. «Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Ավարտվում է Ուկրաինայում իմ՝ համեմատաբար կարճաժամկետ, բայց իրադարձություններով հարուստ առաքելությունը։ Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ միասին մենք կարողացանք մի շարք գեղեցիկ մշակութային ծրագրեր իրականացնել, ընդլայնել և ամրապնդել դեսպանություն-համայնք կապը, իսկ ուկրաինացի գործընկերների հետ՝ վերականգնել կամ սկսել մի շարք երկկողմ հեռանկարային գործընթացներ։ Աշխատանքի զգալի մասը տեսանելի չի եղել, չեմ կարող այն բացահայտել նաև առաքելության ավարտին, բայց հավատացեք, որ համայնքի ղեկավարության և ուկրաինացի բարեկամների հետ միասին ունեցել ենք կարևոր ձեքբերումներ։ Երախտագիտության խոսքեր եմ ուղղում բոլոր աջակիցներին, և հավաստիացնում, որ Ուկրաինան հավերժ կմնա իմ և տիկնոջս՝ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովայի սրտներում։ Նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանին մաղթում եմ շոշափելի հաջողություններ իր առաքելության ընթացքում։ Հ. Գ. Մեր պատրաստած վերջին հանրային ձեռնարկը՝ Ֆրանկոֆոնիայի կինոփառատոնի շրջանակներում ռեժիսոր Լևոն Մինասյանի «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի ցուղադրությունը տեղի կունենա հունիսի 21-ին՝ "Київська Русь" կինոթատրոնում՝ (вул. Січових Стрільців, 93) ժամը 19։00-ին»։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
