Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Ցուցմունք տված նախկին օլիգարխը մահացավ. հույս ունենք՝ հիվանդության պատճառով». Նիկոլ Փաշինյան

651
Երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ., 10:50
«Ցուցմունք տված նախկին օլիգարխը մահացավ. հույս ունենք՝ հիվանդության պատճառով». Նիկոլ Փաշինյան

«Հիշում եք՝ ճամպրուկներով դեպի կառավարական շենքեր փող տանելու մասին հայտարարություն էի արել: Էդ ժամանակ ինձ ասում էին՝ որտեղի՞ց էդպիսի ինֆորմացիա: Էսօր քրգործեր կան, որ էդ մասին են վկայում: Նախկին օլիգարխները դրա մասին ցուցմունք են տվել, նրանցից մեկը մահացավ, հույս ունենք՝ հիվանդության պատճառով, ոչ թե այլ միջամտությունների: Բայց էդ ամեն ինչը պետք ա հետաքննվի»,- Մասիսում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՔՊ-ն Արարատի մարզում է: