Դուդուկահար Արսեն Պետրոսյանը թողարկել է իր նոր՝ «Հոգին ճանապարհ» ալբոմը
![]() Դուդուկահար Արսեն Պետրոսյանը թողարկել է իր նոր՝ «Հոգին ճանապարհ» (Hokin Janapar) ալբոմը: «Հոգին ճանապարհ»-ը Պետրոսյանի երկրորդ սոլո սկավառակն է: Այն ստեղծվել է հինգ տարվա ծավալուն աշխատանքի արդյունքում և ներառում է հայաստանյան մշակութային ներկապնակի տարբեր դարաշրջանների 11 գործեր: Այս ալբոմում ներառված են ստեղծագործություններ, որոնք ներկայացնում են հայկական պատմության արժեքն ու կարևորությունը։ Ձայնասկավառակը թողարկվել է բրիտանական հեղինակավոր ARC Music ընկերության կողմից և արդեն իսկ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում է։ «Հայկական ծիրանափողն իր մեջ հզոր պատմություն է ամփոփում։ Այն թե՛ տխրության, թե՛ ուրախության պահերին միշտ հայերի կողքին է եղել, եղել է մեր ուղեկիցը։ Դուդուկի մեջ բացառիկ հոգի կա, որը կատարողը փոխանցում է իր հանդիսատեսին, մի հսկայական պատմական ընթացք է ներկայացնում այն ունկնդրողին»,- ասում է երաժիշտը։ Արսեն Պետրոսյանը համերգային շրջագայություններ է ունեցել՝ ելույթ ունենալով Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ասիայի, Միջին Արևելքի, Կովկասի երկրներում։ Արսեն Պետրոսյանի առաջին սոլո ալբոմը՝ «Չարենցավան․ Երաժշտություն՝ դուդուկի համար» լույս է տեսել 2015 թվականին ԱՄՆ-ում և մեծ հաջողություն ունեցել։ ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12

