«Ախթամար» քառյակը և «Կադանս» անսամբլը կներկայանան «Երաժշտություն՝ Հայաստանին» խորագրով համերգով
![]() Հունիսի 10-ին՝ ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի «Երաժշտություն՝ Հայաստանին» խորագրով համերգային երեկոն: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան «Ախթամար» քառյակը (Բելգիա / Ֆրանսիա) և «Կադանս» անսամբլը: Համերգային ծրագրում՝ Կլոդ Դեբյուսի, Կոմիտաս/Ասլամազյան, Յոհաննես Բրամս, Էժենի Ալեսյան, Սայաթ-Նովա, Աստոր Պիացոլա, Վալտեր Ռիոս, Ռիչարդ Գալիանո: Նշենք, որ արտասահմանում մեծ ժողովրդականություն վայելող «Ախթամար» քառյակի առաջին ջութակը հայազգի Կոլին Ալեսյանն է: Քառյակի կազմում հանդես են գալիս Ջենիֆեր Պիոն (2-րդ ջութակ), Օնդին Սթասիկը (ալտ) և Սիրիլ Սիմոնը (թավջութակ): 2020թ․ Cypres Records բելգիական ընկերությունը թողարկեց քառյակի «Հայկական առասպելներ» անվանումով առաջին ձայներիզը, որտեղ ներկայացված են Կոմիտասի «Մանրապատումները» և Է․ Ալեսյանի «Հայկական քառյակը»՝ նվիրված «Ախթամարին»։ Ձայներիզը արժանացել է բրիտանական BBC երաժշտական ամսագրի 4 աստղ բարձր գնահատականին և բելգիական Octaves de la Musique հանդեսի 2021թ․ մրցանակին։ «Ախթամարը» ProQuartet կազմակերպության և ECMA միջազգային ասոցիացիայի անդամ է։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
