Վրաստանում յուրաքանչյուր 5-րդ քաղաքացի ծայրահեղ աղքատության մեջ է ապրում
![]() 2020 թվականի դրությամբ Վրաստանում բացարձակ աղքատության շեմից ցածր բնակչության բաժինը կազմում է 21,3%, ինչը նշանակում է, որ երկրի յուրաքանչյուր 5-րդ քաղաքացի ծայրահեղ աղքատության մեջ է ապրում, գրում է aliq.ge-ն։ Խոսքը մոտ 800 հազար մարդու մասին է, որոնց մասին ուսումնասիրությունը հրապարակել է Geostat-ը: Այս ցուցանիշը առավելագույնին է հասել վերջին 2 տարվա ընթացքում է, բացարձակ աղքատության շեմից ցածր բնակչության բաժինը 2018-ին կազմել է 20,1%, իսկ 2019-ին՝ 19,5%: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գյուղաբնակների 27.5% -ը ապրում է աղքատության շեմից ցածր, իսկ քաղաքաբնակների՝ 17.1%-ը: Զեկույցի համաձայն՝ աղքատության ամենաբարձր ցուցանիշը 0-17 տարիքային խմբի մեջ է, ինչը կազմում է բնակչության 26,4% -ը: Աղքատության հիմնական պատճառներից մեկը գործազրկությունն է: Այս առումով իրավիճակն էլ ավելի սրվեց համաճարակի պատճառած տնտեսական ճգնաժամով: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
