Զորացրված զինծառայողների մեկ կիսամյակի ուսման վարձերը կփոխհատուցի պետությունը
![]() Կառավարության՝ մայիսի 27-ին կայացած նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով գումար է հատկացվել շահառուների հերթական խմբի ուսման վարձի հատուցման նպատակով: Ըստ այդմ՝ 2735 ուսանողի ուսման վարձը հատուցելու համար տրվել է 568,5 մլն դրամ գումար: Ներկայացնելով որոշման նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշել է, որ շահառուների հավաքագրման աշխատանքները շարունակվում են, որովհետև կան ուսանողներ, որոնց տվյալները դեռևս ուսումնասիրության փուլում են: «2021 թվականի փետրվարի 10-ից մինչև 2021 թվականի մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից հավաքագրվել և նախարարություն են ներկայացվել համապատասխանաբար բուհերում սովորող 2585 և քոլեջներում սովորող 150 ուսանողների տվյալներ: Կառավարության նախկինում կայացրած որոշումներով ուսման վարձի փոխհատուցում էր տրամադրվել 4213 ուսանողի, որոնցից 3954՝ բուհերի և 259-ը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորող: Մայիսի 27-ի նախագծի ընդունման արդյունքում ընդհանուր առմամբ փոխհատուցում կստանա շուրջ 6948 ուսանող, որոնց տրվող փոխհատուցման չափը կկազմի 1 մլրդ 463 մլն 861.7 հազար դրամ»,- կառավարության նիստում ներկայացրել է Վահրամ Դումանյանը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նաև տեղեկացրել է, որ ուսման վարձի փոխհատուցման գործընթացը կշարունակվի 2022 թվականին՝ հաշվի առնելով, որ դեռևս կան պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողներ, որոնք չեն զորացրվել:
|

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
