«Սոթքում գործունեություն ծավալող ընկերությունը դատի է տվել ՀՀ կառավարությանը». Վահե Դավթյան
![]() «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոթքում գործունեություն ծավալող «Զոդ ուինդ» ընկերությունը դատի է տվել ՀՀ կառավարությանը՝ ադրբեջանցիների ներխուժումից բիզնեսը չպաշտպանելու համար: Ընկերությունը պահանջում է բիզնեսին պատճառված 5 միլիոն դոլար վնասի փոխհատուցում: ՄԻՊ-ի համաձայն՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո ադրբեջանական զինված ուժերը պատերազմի սպառնալիքով ներխուժել են Գեղարքունիքի մարզի Գեղամար համայնքի Սոթք գյուղի տարածք: Արդյունքում ընկերությունը զրկվել է իրեն մինչև 2048թ. տրամադրված հողատարածքում գործունեություն ծավալելու հնարավերությունից՝ կրելով մոտ 5 մլն ԱՄՆ դոլարի վնաս: 200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունն արդեն կառուցել է 2 հողմակ, և բիզնես-պլանի համաձայն՝ նախատեսում էր կառուցել ևս 23 հողմակ: Այսպիսով, Հայաստանը ներդրողների համար դարձել է ռիսկային գոտի: Ու այս խայտառակ վիճակում իրեն իշխանություն հայտարարած խմբակը դեռ խոսում է տնտեսական նոր հավակնությունների, օտարերկրյա ներդրումների ներգրավման մասին»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
