Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Մենք կարևորում ենք ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի ձևավորումը»․ Նիկոլ Փաշինյան

350
Ուրբաթ, 21 մայիսի, 2021 թ., 14:35
«Մենք կարևորում ենք ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի ձևավորումը»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում․ «Նիստի հարգելի՛ մասնակիցներ, մենք կարևորում ենք ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի ձևավորումը։

Անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային պայմանագրի շրջանակներում համաձայնեցվեն ոչ միայն գազի գնագոյացման մոտեցումները, այլև թափանցիկության և ոչ խտրական մոտեցման հիման վրա սահմանվեն գազի փոխադրման սակագները: Չնայած ապրանքների և ծառայությունների միասնական շուկա ստեղծելու ճանապարհին առկա որոշ օբյեկտիվ դժվարությունների՝ մենք շարունակում ենք գտնել կառուցողական լուծումներ:

Մեր երկրներում տնտեսական վերականգնման տեմպերը մեծապես որոշվելու են սույն փաստաթղթում շարադրված հիմնական դրույթների, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեության վերականգնման համար բարենպաստ պայմանների ձևավորման և Միության ներքին շուկայի հնարավորությունների ընդլայնման արդյունավետության հիման վրա։

Այսօր կարող ենք վստահորեն ասել, որ ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև ազատ առևտրի և առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերը ցույց են տվել իրենց պահանջված լինելը: Այս տեսանկյունից մենք ևս մեկ անգամ հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ծրագրերի իրականացումը և նպատակասլաց ու հետևողական աշխատանքի վարումը»։