Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

«ԼՂ-ում պատմամշակութային ժառանգության պահպանման թեման քննարկվում է ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ». Զախարովա

565
Ուրբաթ, 21 մայիսի, 2021 թ., 13:00
«ԼՂ-ում պատմամշակութային ժառանգության պահպանման թեման քննարկվում է ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ». Զախարովա

Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում պատմամշակութային ժառանգության պահպանման թեման կանոնավոր քննարկվում է ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ շփումների ժամանակ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի հանման ու Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանման մասին հարցին։ «Մենք հանդես ենք գալիս հնարավորինս շուտ տարածաշրջան ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության կազմակերպման օգին: բացի այդ, ապրիլի 13-ին ԵԱՀԿ Միսնսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ նշված է, որ կրոնական-մշակութային ժառանգության պահպանությունն ու պաշտպանությունն այն հարցերի թվում են, որոնք Հայաստանից ու Ադրբեջանից լրացուցիչ ջանքերի գործադրում են պահանջում»,- ասել է Զախարովան։