Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Նախորդ տարի որոշ տնտեսվարողներ ունեցել են խնդիրներ՝ վարկերի սպասարկման հետ կապված»․ ԿԲ նախագահ

294
Երեքշաբթի, 18 մայիսի, 2021 թ., 10:45
«Նախորդ տարի որոշ տնտեսվարողներ ունեցել են խնդիրներ՝ վարկերի սպասարկման հետ կապված»․ ԿԲ նախագահ

Այսօր՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, անդրադառնալով վարկային բեռի վերաբերյալ հարցին, նշեց․ «Այո՛, մենք նախորդ տարի ունեցել ենք ազգաբնակչության և բիզնեսի որոշակի եկամուտների անկում և որոշ տնտեսվարողներ ունեցել են խնդիրներ՝ վարկերի սպասարկման հետ կապված»։

Գալստյանի խոսքով՝ շատ դեպքերում բանկերը վերանայել են պայմանները՝ մի մասի դեպքում երկարացնելով պայմանագրի ժամկետը, մյուսի դեպքում նվազեցնելով որոշակի տոկասադրույքներ և այլն։

«Մենք պետք է հասկանանք, որ նաև բանկը՝ որպես բիզնես իրականացնող միավոր, ունի իր խնդիրները»,- հավելեց Գալստյանը։