Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Կրակոցներ Երևանում. կա զոհ

877
Շաբաթ, 08 մայիսի, 2021 թ., 09:56
Կրակոցներ Երևանում. կա զոհ

Այսօր՝ ժամը 06:30-ից 07:30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած իրավապահները Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ՝ ճանապարհին, հայտնաբերել են տղամարդու դի: Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից և դեռևս չճշտված ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր: Նշված վայրից 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: