Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Ակնհայտ է, որ, չտրամադրելով միջանցքը, Բաքուն լուրջ խնդիրներ կստեղծեր «Գազպրոմ»-ի հետ հարաբերություններում». Վահե Դավթյան

387
Երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ., 17:56
«Ակնհայտ է, որ, չտրամադրելով միջանցքը, Բաքուն լուրջ խնդիրներ կստեղծեր «Գազպրոմ»-ի հետ հարաբերություններում». Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Գազպրոմ Էքսպորտ»-ը դադարեցրեց Ադրբեջանի տարածքով Վրաստան գազի արտահանումը՝ Հայաստան վերաարտահանելու նպատակով։ 150 մլն խմ գազի մատակարարման կարճաժամկետ գործարքն ավարտված է, կողմերը վերադառնում են ավանդական լոգիստիկային՝ Մոզդոկ-Թբիլիսի գազամուղին։

Ինչպես բազմիցս նշել եմ, այս հարցում ի սկզբանե բացակայել է աշխարհաքաղաքական որևէ բաղադրիչ։ Գործարքը պայմանավորված է եղել բացառապես տեխնիկական խնդիրներով։ Ճիշտ է, Ալիևը մեկ անգամ փորձեց ներկայացնել այն որպես Բաքվի բարի կամքի դրսևորում («կարող էինք և չտրամադրել միջանցքը»), սակայն պարզ է, որ այդ հռետորաբանությունն ուղղված էր առավելապես հայաստանյան լսարանի ադրբեջանակենտրոն ու նիկոլահպատակ սեգմենտին։

Ակնհայտ է, որ, չտրամադրելով միջանցքը, Բաքուն լուրջ խնդիրներ կստեղծեր իր առանցքային գործընկերներից մեկի՝ «Գազպրոմ»-ի հետ հարաբերություններում, մյուս կողմից՝ որոշակի լարվածություն կառաջացներ նաև Թբիլիսիում, որը դիվիդենտներ է ստանում Հայաստան գազի մատակարարումից»։