«Ասում ենք՝ нет». լոռեցիները դեմ են նոր բացվող հանքին
![]() Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ բացվող նոր հանքի: Մարգահովիտի համայնքապետարանից հայտնել են, որ իրենց ուղարկել են միայն փաթեթը, թե ինչ է նախատեսվում իրականացվել մարզում, այլ տեղեկություններ հայտնի չեն: Այսօր հանքի շահագործման հարցով Մարգահովիտում, ըստ նախնական տեղեկությունների, նախատեսվում են լսումներ և երկրաբանական հետազոտություններ: «Մենակ Լոռու մարզում էնքան հանք կա, որ արդեն իմաստ չունի... էլ ի՞նչ ավելացնես»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց բնապահպաններից մեկը: Տեղում երկրաբանական հետազոտություններ իրականացնողների պատասխանատուներից մեկը ցուցարարներին դիմելով ասաց. «Եթե դուք դեմ եք հանքերին, գնացե՛ք կառավարության դեմը: Մենք ընդամենը հետազոտություն ենք անելու»: Բնակիչները հետաքրքրվեցին. «Դուք խի՞ եք ուզում հետազոտություն անեք, հանքը շահագործելու նպատակով, չէ՞: Բա մենք էլ էդքանը գիտակցելով՝ ձեզ ասում ենք՝ нет»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
