Թուրքիան Ռուսաստանի հետ կքննարկի ավիահաղորդակցության վերսկսման պայմանները
![]() Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն առաջիկա օրերին կայցելի Մոսկվա՝ քննարկելու Ռուսաստանի հետ թռիչքների վերսկսման վերաբերյալ Թուրքիայի նոր առաջարկը: «Թուրքիան ծրագրում է նոր առաջարկներ ներկայացնել Ռուսաստանին, որպեսզի հասնի 2 երկրների միջև չվերթների վերսկսմանը։ Իսկ մշակույթի և զբոսաշրջության նախարարը մտադիր է առաջիկա օրերին այցելել Մոսկվա՝ այդ թեման ռուսական իշխանությունների հետ քննարկելու համար»,-հաղորդում է Интерфакс-ը։ Մոսկվա այցի հստակ ամսաթիվը նախարարը չի նշել։ «Չվերթների կասեցման որոշման հետևանքները մենք կսկսենք զգալ այս շաբաթ։ Այդ սահմանափակումներից հրաժարվելու ամսաթիվը կարող է փոխվել՝ Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թվի նվազման դեպքում»,-ենթադրել է նախարարը։ Հիշեցնենք՝ ՌԴ-ն ապրիլի 15-ից հունիսի 1-ը դադարեցնում է դեպի Թուրքիա կանոնավոր և չարտերային չվերթները՝ կապված այդ երկրում համաճարակային իրավիճակի վատթարացման հետ: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
