Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Չինաստանի իշխանություններն #Alibaba-ին տուգանել են ռեկորդային՝ 2,7 մլրդ դոլարով

788
Շաբաթ, 10 ապրիլի, 2021 թ., 11:48
Չինաստանի իշխանություններն #Alibaba-ին տուգանել են ռեկորդային՝ 2,7 մլրդ դոլարով

Չինաստանի շուկայի վերահսկման գործակալությունը տուգանել է Alibaba ընկերությանը 18,22 մլրդ յուանի (2,78 միլիարդ դոլար) չափով՝ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար, տեղեկացնում է РБК-ն: Հետաքննությունը հաստատել է, որ Alibaba-ն վարել է սպառողներին իրենց ծառայություններից օգտվել ստիպելու կամ «առանց ընտրության» քաղաքականություն: Ընկերության գործողությունները բացասական ազդեցություն են ունեցել էլեկտրոնային առևտրի շուկայի մրցակցության վրա: