Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ

763
Ուրբաթ, 02 ապրիլի, 2021 թ., 13:00
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ընթանում է Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Նախատեսվում է, որ դատարանը կքննարկի Ռ․ Քոչարյանի նկատմամբ Քր․ օր-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումը, որը ներկայացվել է դեռևս մարտի 27-ին։

Հիշեցնենք՝ նախորդ նիստը հետաձգվել էր. նշվել էր, որ մեղադրող կողմը նոր, ծավալուն միջնորդություն է նախապատրաստում:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, նշելով, որ այն հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։