Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Ուզում եմ ապացուցեք, որ ձեր կրթական ցենզը թույլ չի տա ապօրինության մեջ մտնել». Արամ Վարդևանյանը՝ դատավորին

249
Երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ., 13:56
«Ուզում եմ ապացուցեք, որ ձեր կրթական ցենզը թույլ չի տա ապօրինության մեջ մտնել». Արամ Վարդևանյանը՝ դատավորին

Ռ. Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին, հիշեցրեց, որ ՍԴ-ն Քր.օր-ի 300.1 հոդվածը ճանաչվել է հակասող ու անվավեր, այլ կերպ ասած՝ այն ջնջված է Քրեական օրենսգրքից: «Սույն գործով 4 անձանց մեղադրանք էր առաջադրվել այդ հոդվածով, բայց այն այլևս գոյություն չունի: Եթե Քր.օր-ում հոդված չկա, ի՞նչ միջնորդություն պետք է քննենք... Ուզում եմ ապացուցեք, որ ձեր կրթական ցենզը թույլ չի տա, որ նման ապօրինության մեջ մտնեք մի քանի դատախազի ճնշումների պատճառով»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք՝ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել է հետաձգել դատական նիստը: Մեղադրող կողմը նոր ծավալուն միջնորդություն է նախապատրաստում: