Հայտնի է՝ ինչու է ձվի գինը հասել 110 դրամի. «Ժողովուրդ»
![]() Ձվի շուկան վերահսկողությունից դուրս է եկել. շուկայում մի քանի խաղացողներ գերշահույթ ստանալու նպատակով հակամրցակցային քայլերի են դիմել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ օրեր առաջ մի քանի քաղաքացիներ սուպերմարկետներից արկղերով ձու են գնել և այն բարձր գնով վերավաճառել են փոքր խանութներին: Սա է պատճառը, որ խանութներում ոչ միայն ձվի գինն է գերազանցել 100, նույնիսկ 110 դրամը, այլև արհեստական դեֆիցիտ է առաջացել: Բացի այս, օրեր առաջ որոշ անձինք, սուպերմարկետներից արկղերով ձու գնելով, պահեստավորել են իրենց ավտոտնակներում, որպեսզի Զատկին այն թանկ գնով վաճառեն: Այս խնդիրը լուծելու նպատակով խանութներում տնտեսվարողներն այս օրերին հրաժարվում են 15-ից ավել ձու վաճառել մեկ անձին: Ի դեպ, ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ արհեստական դեֆիցիտ առաջացնում են միջնորդ կազմակերպությունները, առաքիչները. «Էքսպեդիտորները, որոնց դուրս ենք թողել մինչև Զատիկի տոնը, նրանք վերցնում են ձուն և տալիս փոքր խանութներին»: Բայց Ստեփանյանի այս հայտարարությունը խիստ զայրացրել է առաքիչներին: Նրանք պնդում են, որ կարող են փաստաթղթեր ներկայացնել, թե որ կարգի ձուն որքան դրամով են մատակարարում սուպերմարկետներին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
