«Տարածքներ հանձնելու մասին խոսակցությունների պատճառով Տավուշում ներդրումը կանգնել է. դատի ենք տվել Հրանտ Բագրատյանին». մարզպետ
![]() «Վերջին շրջանում սահմանների և մեր տարածքների հետ կապված հայտարարությունները բացասական ազդեցություն են ունենում նաև ներդրումային միջավայրի վրա: Այս պահին մենք ունենք ներդրողներ, ովքեր կասեցրել են իրենց գործունեությունը՝ այս լուրերի տարածման հետ կապված»,- լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: «Մենք ունենք շատ խոշոր ներդրումային ծրագիր անասնապահության ոլորտում՝ 4 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ, այդ ծրագիրը հիմա դեռևս կանգնած է, արդեն գտնվում ենք, կարծես թե, խնդրի լուծման փուլում, բայց այդ խոսակցությունների ժամանակ այդ ծրագիրն ուղղակի կանգնեց, ու ներդրողները ժամանակ ուզեցին, որ հասկանան՝ արդյոք հաստատում են իրենց մասնակցությունը: Դիմել ենք դատարան, որ նման ապատեղեկատվություն տարածողները հասկական՝ պետք է լինի նաև պատասխանատվություն»,- հավելել է Հայկ Չոբանյանը՝ հստակեցնելով, որ խոսքը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարության մասին է: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
