Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Վահան Քերոբյանի «Ֆեյսբուք»-ի էջն ինձ թվաց կոտրել են». Արմեն Դանիելյան

396
Հինգշաբթի, 25 մարտի, 2021 թ., 17:20
«Վահան Քերոբյանի «Ֆեյսբուք»-ի էջն ինձ թվաց կոտրել են». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի Ֆեյսբուքի էջն ինձ թվաց «կոտրել են», բայց, ըստ ամենայնի, ոչ. չկա որևէ հերքում...

Ու երբ Վահան «նաստրադամուսիչին» թվում է, թե Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է, ապա ինձ մնում է միայն մեր բոլորի անունից խնդրել նրան այլևս «ապուշ-ապուշ չզառանցել», որովհետև գուցե իր ընտանեկան բյուջեն շուտով երկնիշ, եռանիշ, քառանիշ կամ գուցե հնգանիշ աճ գրանցի, բայց մենք օր օրի առերեսվում ենք ոչ միայն էական թանկացումների (ինչը, ըստ մասնագետների, օբյեկտիվ պատճառներ ունի), այլևս եկամուտների կտրուկ նվազման և գործազրկության հետ... Վերահաստատում եմ իմ կարծիքը՝ քիչ «խմեք ու ծխեք», որ վերադառնաք իրականություն ու առերեսվեք հուսահատ, քաղցած, պարտքերի և վարկերի տակ ճռռացող մարդկանց հետ... Լսեք հորդորս, խնդրանքս, մի՛ խայտառակեք ձեզ...»: