Անհետ կորած ու գտնված զինվորներից մեկը ջրանցքից խեղդվող ընկերներին փրկած 10-ամյա Արմենի հայրն է
![]() Մարտի 21-ին անհետացած ու ընդամենը ժամեր առաջ գտնված պայմանագրային երկու զինծառայողներից մեկի՝ Կարեն Շահնազարյանի կինը՝ Ագապին, համացանցից է իմացել, որ ամուսինը կորել է: Իսկ գտնվելու մասին տեղյակ են պահել ամուսնու բարեկամները, որոնք այս ընթացքում հազար ու մի տեղ են դիմել պայմանագրային Շահնազարյանի գտնվելու վայրը ճշտելու համար: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Ագապին պատմել է, որ վերջին անգամ ամուսնու հետ խոսել էր երեկ՝ մարտի 21-ի, վաղ առավոտյան: «Ասաց, որ ուժեղ բուք է, վատ եղանակ: Մի պոստից մեկ այլ պոստ էր գնացել: Հետո որ ահագին անցավ, չզանգեց, ես զանգեցի, բայց անհասանելի էր: Նրա հետ կորած ծառայակիցը՝ Աղասի Հովհաննիսյանն էլ Արագածավանից է, ճանաչում ենք»,- ասել է Ագապին: 37-ամյա Կարեն Շահնազարյանը նախկինում Քարվաճառում է ծառայել, տվյալ տարածքն Ադրբեջանին անցնելուց հետո տեղափոխվել է Ջերմուկի զորամաս: Նկատենք՝ Կարեն Շահնազարյանը Թալինի ջրանցքում խեղդվող ընկերների կյանքը փրկած 10-ամյա Արմենի հայրն է: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
