Խեղդվող խաղընկերներին փրկած 10-ամյա Արմենը դեպքից հետո երկար ժամանակ սթրեսի մեջ է եղել
![]() Արմավիրի մարզի Թալինի ջրանցքում խեղդվող երեխայի կյանքը փրկած և այսօր դրա համար պարգևատրված 10-ամյա Արմենի մայրը՝ Ագապին, «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմել է, որ դեպքից հետո որդին երկար ժամանակ սթրեսի մեջ է եղել: «Երկար ժամանակ երեխան կատարվածը չէր մոռանում, գիշերները քնելիս էլ էր հիշում, անընդհատ աչքի առաջ էր այն պահը, թե ոնց է խեղդվող տղան ջրում տանջվելիս եղել, մի քանի անգամ սուզվել ջրի հատակն ու նորից վեր բարձրացել»,- ասաց Ագապին: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի ամռանը, պարզապես համավարակով, ապա նաև պատերազմի պատճառով տղայի պարգևատրումը հետաձգվել է: Արմավիրի մարզպետն այսօր է Արմենին խիզախության մեդալ և դիպլոմ է շնորհել: «Ես տանը չէի, աշխատում էի՝ բերքահավաքի ժամանակ էր, եկա, տեսա բոլորը մեր այդ ջրի կանալի մոտ են հավաքվել: Արմենս դեպի ինձ վազեց, բայց այնքան վախեցած էր, որ անգամ խոսել չէր կարողանում»,- վերհիշեց մայրը: Արմենը շնչակտուր այնքան է գոռացել, որ մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը հասել է օգնության: Վերջինս նետվելով ջրանցքը՝ լողալով հասել է սուզվող երեխային ու դուրս բերել նրան: Ագապիի խոսքով՝ ջրանցքում հայտնված երկու երեխաներն էլ իրենց լավ են զգում և հետագա առողջական խնդիրներ նրանց մոտ չեն առաջացել: Իսկ այն երեխան, որը ջրանցքի մյուս ափ էր հասել և դուրս բերվել ավելի ուշ, երբ գրեթե արդեն խեղդվում էր, ամառային արձակուրդներին Արգինա գյուղ էր գնացել տատիկին հյուր: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
