«Որևիցե նշանակում ռեկտորի՝ չկա»․ Վահրամ Դումանյան
![]() Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արմեն Աշոտյանի սանիկն ընտրվեց, ասաց․ «Ռեկտոր չի նշանակվել Պոլիտեխնիկում և վերջ․․․ դեռևս»։ Ճշտող հարցին՝ աշխատակազմի նախկին ղեկավարը չի՞ ընտրվել ռեկտորի պաշտոնում, պատասխանեց․ «Որևիցե նշանակում ռեկտորի՝ չկա։ Եղել է գործընթաց։ Ինձ ասացին՝ մենք ստացել ենք փաստաթղթեր խորհրդի նախագահի կողմից, որոնք պետք է ուսումնասիրվեն և սահմանված կարգով որոշում կայացվեն։ Ամեն ինչ թափանցիկ կլինի, կտեղեկանաք»։ Հարցին՝ հնարավոր է չնշանակվի՞, նախարարն ասաց, որ չի կարող գուշակել: Վ․ Դումանյանը չցանկացած խոսել կոնկրետ այն խնդիրների մասին, որոնք կարող են Գոռ Վարդանյանի՝ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում չնշանակվելու պատճառ դառնալ: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
