Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսաստանը մարտի սկզբից արգելել է 18 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը

1092
Հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ., 16:21
Ռուսաստանը մարտի սկզբից արգելել է 18 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը

Դաղստանում «Ռոսսելխոզնադզորի» վարչությունը հայտնում է, որ մարտի սկզբից Ադրբեջանից բերված 18 տոննա լոլիկի ներկրումը ՌԴ տարածք չի թույլատրվել:
«Ադրբեջանից 18 տոննա լոլիկ չի ներկրվել ՌԴ տարածք, ինչի համար հիմք է հանդիսացել լաբորատոր եզրակացությունը: Այն հաստատել է լոլիկի ցեցի հայտնաբերման փաստը»,- ասված է վարչության տեղեկատվության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ բեռները վերադարձվել են Ադրբեջան։ Բացի այդ, բեռների սեփականատերերը վարչական պատասխանատվության են ենթարկվել։