Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

Մարինա Հակոբյանը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն

500
Չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ., 13:45
Մարինա Հակոբյանը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն

Մարինա Հակոբյանը նշանակվել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն: Այս մասին տեղեկացնում է պատկերասրահի ֆեյսբուքյան էջը:

«Հեռանկարային գաղափարների, ստեղծագործ ծրագրերի, արդիական նախագծերի, ինչպես նաև բազմակողմանի և արդյունավետ համագործակցությունների նոր շրջափուլ է սկսվում #100ամյա_պատմություն ունեցող մեր թանգարանում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Տեղեկացնենք, որ Մ. Հակոբյանը hունիսի 16-ից Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատարն էր: Մինչ այդ նա երկար տարիներ զբաղեցրել է պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը: