Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես կիրականացվի Ադրբեջանի տարածքով

1150
Չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ., 12:45
Ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես կիրականացվի Ադրբեջանի տարածքով

Ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես կիրականացվի Ադրբեջանի տարածքով, հայտնել է «Գազպրոմ էքսպորտ»-ը:

Մարտի 16-ին ռուսական ընկերությունն՝ Ադրբեջանի տարածքով գազի փոխադրման համար կարճաժամկետ պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ:
«Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ վերանորոգման աշխատանքների ընթացքում գազը սպառողին կհասնի Ադրբեջանի տարածքով մինչև Վրաստանի հետ սահմանը»,- հայտնել է «Գազպրոմ էքսպորտը»:
Աշխատանքները կընթանան շուրջ 3 շաբաթ, դրանց ավարտից հետո գազի մատակարարումը նախկինի պես կիրականացվի Ռուսաստանի և Վրաստանի սահմանով: