«Ես հանդուրժել չէի կարող». Էրդողանի թիկնապահն ինքնասպան է եղել
![]() Այսօր առավոտյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահն ինքնասպանություն է գործել: Ըստ թուրքական աղբուրների, նրա գործընկերները գնացել են նրա տուն այն բանից հետո, երբ նա չի ներկայացել աշխատանքի ու անջատել է հեռախոսը: Դռան կողպեքը ջարդելուց հետո նրանք տուն են մտել ու գտել նրա դին: Բնակարանում հայտնաբերվել է նաև 28-ամյա երիտասարդի նամակը, որում ասում է, որ իր վրա ճնշումեր են գործադրել ոստիկանության բաժանմունքում: Նամակում մասնավորապես գրված է եղել. «Վիրավորել, սպառնալ, աշխատաքից հեռացնել աշխատակիցներին, ստորեցնել նրանց, նրանց սուտասանի տեղ դնել՝ սրանք են ձեր լավագույն ձեռքբերումները: Յուրաքանչյուր տղամարդ արժանապատվություն ունի, ես այդ խոսքերը հանդուրժել չէի կարող: Ես չեմ ուզում, որ իմ թաղմանը որևէ պաշտոնյա ներկա լինի, բացի իմ վերադասից»,- գրել է ոստիկանը Դեպքից հետո ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մուրաթ Բաքանը ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հարցում է ուղարկել՝ պարզելու, թե քանի ոստիկան է ինքնասպան եղել: Նրա խոսքով՝ ոստիկանների ինքնասպանությունների բոլոր դեպքերում սպաները բողոքել են ղեկավարության կողմից հետապնդումներից: |

«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
5609:57
Հորմուզի նեղուցում լցանավ է հրդեհվել
254Երեկ, 21:13
Ցուցարարներն ավերածություններ են կատարել Մարսելի և Լիլի քաղաքապետարաններում
361Երեկ, 19:42
Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
197Երեկ, 17:24
Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
342Երեկ, 16:00
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի
135Երեկ, 11:48
