Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Դռան առաջ կանգնելու եմ ու ասեմ՝ իմ վրայով պետք է անցնեք, ես դուրս չեմ գալու». «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր

1322
Ուրբաթ, 12 մարտի, 2021 թ., 14:00
«Դռան առաջ կանգնելու եմ ու ասեմ՝ իմ վրայով պետք է անցնեք, ես դուրս չեմ գալու». «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր

Դատական ակտերի կատարման հարկադիր ծառայությունը 15 օր ժամանակ է տվել «Դոլմամա» ռեստորանի սեփականատիրոջը՝ տարածքն ազատելու համար։ Ժիրայր Ավանյանն, ով արդեն 13 տարի պայքարում է Պուշկինի 10 հասցեում գտնվող իր սեփականությունը չկորցնելու համար, ասում է՝ ռեստորանի տարածքը երբեք վաճառել չի ցանկացել, բայց պարզվում է տարածքն արդեն իրենը չէ, այլ կառուցապատողինը։

Թեև հարկադիրը հստակ ժամկետ է ներկայացրել, երևանյան հայտնի ռեստորանի սեփականատերն ասում է՝ իր տարածքը որևէ մեկին տալ չի պատրաստվում:

Դեռ 2013թ. կառավարության որոշմամբ՝ «Աբովյան-Պուշկին-Սախարով» հրապարակ եռանկյունի տարածքը ճանաչվել էր բացառիկ գերակա հանրային շահ։ Տարածքի ձեռքբերողը Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դեվելոփերս» ընկերությունն է:

Մանրամասները՝ «Ա1 պլյուս»-ի տեսանյութում:

Հարկադիրը 15 օր ժամանակ է տվել «Դոլմամա» ռեստորանի սեփականատիրոջը